Zoom-ում ներդրվել է մինչև 1 մլն մարդու մասնակցությամբ տեսակոնֆերանսների հնարավորություն
Նմանատիպ
Zoom-ն ավելացրել է վեբինարի մասնակիցների թիվը՝ հասցնելով 1 մլն-ի։ Ընկերությունից հայտնել են, որ դա կարող է օգնել նախընտրական արշավների ժամանակ։ Ավելի վաղ հարթակում սկսել էին անցկացնել վիդեոկոնֆերանսներ՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսի նախընտրական արշավի միջոցների հավաքագրման համար՝ միաժամանակ ներգրավելով մի քանի հազար հոգու։
Հիմա արդեն Zoom հարթակում կարելի է ընտրել տարբեր տարիֆներ՝ խոշոր միջոցառումների անցկացման համար՝ մասնավորապես 10 հազարից մինչև 1 մլն մարդու մասնակցությամբ։
Փաթեթը կարելի է գնել Zoom Event Services հրամանի միջոցով ու վստահ լինել, որ բոլոր մասնակիցների միջև կայուն և պրոֆեսիոնալ կապը կապահովվի։ 10 հազար հոգու մասնակցությամբ վեբինարի արժեքը 9000 դոլար է, իսկ 1 մլն մասնակցի դեպքում՝ 100 հազար դոլար։
Zoom-ի ներկայացուցիչները համոզված են, որ նման բազմամարդ վեբինարներն ապագայում սովորական երևույթ են դառնալու պետական ու մասնավոր ոլորտներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում