Հերթական անգամ Երևանը մեղադրում է ուրիշներին իր ձախողումների համար․ Զախարովա
21/08/2024 17:22
Նմանատիպ
Հերթական անգամ Երևանը մեղադրում է ուրիշներին, տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնությանը։ Նպատակը մեկն է, գտնել պատասխանատու՝ սեփական ձախողումների համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը մեջբերել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ նշելով, որ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ կատարված մեծ աշխատանքը կանգ է առել սահմանային հսկողության հարցերում Երևանի անզիջողականության պատճառով։
Զախարովայի հաղորդմամբ՝ 9-րդ կետով սահմանում էր, որ ռուս սահմանապահները լինեն և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմում։
«Երևանը հրաժարվել է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության վերահսկողությունից և փաստացի սառեցրել աշխատանքային խմբում մասնակցությունը»,-նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում