Ռուսաստանը Թուրքիային կոշտ զգուշացում է արել

Ռուսաստանը Թուրքիային կոշտ զգուշացում է արել

Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի և Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչի հանդիպումը։ Նշվել է, որ նախաձեռնությունը եղել է թուրքական կողմից։

Քննարկվել է ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Ռուսական կողմը վերստին հայտարարել է, որ ՌԴ Կուրսկի մարզ Ուկրաինայի ներխուժումից հետո որևէ բանակցություն Կիևի հետ լինել չի կարող։

Թուրքիային կոչ է արվել հրաժարվել «Արևմուտքի» երկրների ապակառուցողական քաղաքականությանը մասնակցելուց։

Նաև կողմերի միջև հաստատվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև կառուցողական հարաբերությունների հետագա զարգացման փոխադարձ հանձնառությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում