Կիևը Կուրսկի վրա հարձակումը նախապատրաստել է գաղտնի ու առանց հետադարձ կապի․ Շոլց

Կիևը Կուրսկի վրա հարձակումը նախապատրաստել է գաղտնի ու առանց հետադարձ կապի․ Շոլց

Ուկրաինան Կուրսկի մարզի վրա հարձակումը նախապատրաստել է «գաղտնի և առանց հետադարձ կապի»: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Քիշնևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում:

Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ Գերմանիան ուշադիր հետևում է հետխորհրդային հանրապետությունում տիրող իրավիճակին և շարունակում է մնալ նրա առանցքային եվրոպական դաշնակիցը:

«Մենք մտադիր ենք հետագայում ևս աջակցություն ցուցաբերել։ Ուկրաինացիները որոշ չափով պայքարում են նաև Եվրոպայի անվտանգության համար՝ ցույց տալով թե ինչպես է անհրաժեշտ պաշտպանել սեփական երկիրը, սակայն առանց մեր օգնության նրանք չէին կարող դա անել», – հավելել Է Շոլցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում