Քոբանի քաղաքում թեժ մարտեր են ընթանում

Սիրիական Քոբանի քաղաքի հարավային հատվածներում հոկտեմբերի 29-ին թեժ մարտեր են ընթանում «Իսլամական պետության» և քրդական պաշտպանական ուժերի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, տեղեկություններ են ստացվել, որ «Իսլամական պետության» 9 անդամներ են սպանվել Քոբանի քաղաքի արևելյան հատվածում: Քրդական ուժերը ահաբեկիչներին հարվածներ են հասցրել Շիրան և Կաբհ Ջուղ գյուղերի միջև: Մյուս կողմից միջազգային դաշինքի օդանավերը ԱՄՆ-ի գլխավորությամբ շարունակում են ռմբակոծել ԻՊ-ի դիրքերը: 4 օդային հարվածներն ուղղվել են Քոբանիի ուղղությամբ՝ ոչնչացնելով ԻՊ-ի հսկիչ-անցագրային կետը:

Ավելի քան 40 օր շարունակվող բախումների զոհ է դարձել 800-ից ավելի մարդ, որոնցից 481-ն ԻՊ-ի անդամներ են, 302-ը` քրդական ուժերի ներակայուցիչներ, իսկ 21-ը` խաղաղ բնակիչներ: Նշված վիճակագրական տվյալների մեջ չեն ներառվել օդային հարվածների հետևանքով զոհվածները: Քաղաքի և մերձակա գյուղերի մոտ 300 հազար բնակիչներ ստիպված հեռացել են իրենց տներից: Նրանցից մոտ 180 հազարը փախուստի են դիմել դեպի թուրքական տարածք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում