Apple-ը՝ 2024 թվականի ամենահարուստ տեխնոլոգիական ընկերություն
Նմանատիպ
Apple ընկերությունը 2024թ․ ամենահարուստ տեխնոլոգիական ընկերությունների շարքում զբաղեցրել է առաջին տեղը։ Այդ մասին հրապարակվել է Brand Finance միջազգային կազմակերպության հաշվետվության մեջ։
Համաձայն հրապարակման՝ 2023-ից սկսած՝ Apple բրենդի արժեքը բարձրացել է 74 տոկոսով՝ հասնելով 516,6 մլրդ դոլարի։
Microsoft կորպորացիան այդ ցուցակում երկրորդ տեղում է՝ 340,4 մլրդ դոլարով։ Երրորդ տեղում շարունակում է մնալ Google-ը, որի բրենդի արժեքը գնահատվում է 333,4 մլրդ դոլար։ Amazon ընկերությունը չորրորդ հորիզոնականում է՝ 308,9 մլրդ դոլար արժողությամբ։
Այդուհանդերձ, ամենամեծ աճն այս տարի գրանցել է Nvidia ընկերությունը՝ նախորդ տարվա ռեյտինգը բարելավելով 19 հորիզոնականով և վաստակելով ցուցակի 10-րդ տեղը։
Brand Finance-ը միջազգային առաջատար ընկերություն է՝ բրենդների գնահատման ոլորտում․ այն մասնաճյուղեր ունի աշխարհի 20 երկրներում։ Համաձայն այդ ընկերության՝ «բրենդի ուժը» կախված է ցուցանիշների բալանսավորված համակարգից, որը ներառում է մարքեթինգում ներդրումների գնահատականը բաժնետոմսային կապիտալը և բիզնեսի արդյունավետ վարումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում