Չինաստանի հետ տնտեսական պատերազմը հավանական եմ համարում․ Ժոզեպ Բորել

Չինաստանի հետ տնտեսական պատերազմը հավանական եմ համարում․ Ժոզեպ Բորել

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ գործնականում անխուսափելի է համարում Չինաստանի հետ տնտեսական պատերազմը։

«Մենք չպետք է միամիտ լինենք, չպետք է հետաքրքրված լինենք Չինաստանի հետ առևտրային պատերազմի մեջ ներքաշվելով, բայց հնարավոր է, որ դա անհնար լինի»,-Բորելի խոսքերը փոխանցում է South China Morning Post-ը։ Բորելի գնահատականով՝ հավանական է, որ ԵՄ-ի ու Չինաստանի միջև տնտեսական հարաբերությունների սրացում լինի։ Հարկ չկա, որ Եվրոպան պարբերաբար առճակատման մեջ մտնի Չինաստանի հետ։ Մենք չենք կարող հակադրվել Չինաստանի աճին»-եզրափակել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Եվրահանձնաժողովը հայտարարել է չինական էլեկտրամոբիլների ներմուծման վրա լրացուցիչ հարկեր դնելու մասին։ Համաձայն պաշտոնական Բրյուսելի տեսակետի՝ այդ տարիֆները կիրառվել են, Պեկինի կողմից սահմանված, այսպես կոչված, «անօրինական սուբսիդիաներին» ի հակադրություն։ Չինաստանի առևտրի նախարարությունը Եվրահանձնաժողովի որոշումը որակել է  «անբարեխիղճ մրցակցության» դրսևորում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում