Մեկնարկել են Ադրբեջանի և Ղազախստանի համատեղ զորավարժությունները
22/08/2024 18:32
Նմանատիպ
Մեկնարկել են «Ոսկե արծիվ – 2024» մարտավարական և հատուկ զորավարժությունները՝ Ադրբեջանի և Ղազախստանի զինվորականների մասնակցությամբ։
Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից, պլանի համաձայն, մասնակից երկրների զինվորականները հետախուզական առաջադրանքներ են իրականացրել լեռնային տեղանքում, դժվարանցանելի տեղանքով։
Զորավարժությունների առաջին օրը մասնակիցներին տրվել են զառիթափ ժայռերից վերելքի և վայրէջքի, բարձրության վրա առաջին բուժօգնության և վիրավորների տարհանման դասընթացներ:
Զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է մարտական առաջադրանք կատարելիս անձնակազմի մարտավարական հմտությունների կատարելագործմանը և ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում