Ֆինլանդիան կվերահսկի բջջային հեռախոսների շարժը՝ Ռուսաստանի հետ սահմանին
Նմանատիպ
Ֆին սահմանապահները ռադիոտեխնոլոգիաների օգնությամբ Ռուսաստանի հետ սահմանակից հատվածներում կկարողանան հետևել բջջային հեռախոսների տեղաշարժին։ Այս մասին հայտնում են ֆիննական ԶԼՄ-ները:
Ֆինլանդիայի ՆԳՆ-ն ավելի վաղ սահմանային ծառայության մասին օրենքում փոփոխություն էր կատարել՝ ռադիոտեխնոլոգիաների օգտագործման հարցում սահմանապահների հնարավորություններն ընդլայնելու համար:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, սահմանապահները կկարողանան հետևել բջջային հեռախոսների տեղաշարժին, բայց ոչ սարքի տիրոջ մասին տեղեկատվությանը: Սահմանապահները չեն որսալու նաև սարքերով փոխանցվող տեղեկատվությունը։ Այսպիսով սահմանապահ ծառայությունը կկարողանա հասկանալ, թե որ վայրում և ինչ թվով մարդիկ են փորձում հատել սահմանը: Ազդանշանների որսալը հնարավոր կլինի սահմանի մոտ ինչպես ֆիննական, այնպես էլ ռուսական կողմից։
Տեխնոլոգիան թույլ է տալիս հետևել ռադիոազդանշաններ փոխանցող ցանկացած սարքի 30-40 կիլոմետր հեռավորության վրա։ Նման սարքերի շարքին են դասվում նաև դրոնները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում