Microsoft-ը զգուշացրել է՝ Windows-ից կջնջվի կարևոր հավելվածներից մեկը

Microsoft-ը զգուշացրել է՝ Windows-ից կջնջվի կարևոր հավելվածներից մեկը

Microsoft ընկերությունը որոշել է Windows 11-ից ջնջել «Կառավարման վահանակը»՝ կարգավորումների համար թողնելով միայն  «Պարամետրեր» հավելվածը։  Այդ մասին հայտնում է Neowin հարթակը։

Վահանակի փոփոխության մասին առաջին անգամ խոսակցություններ եղել են 2011թ․, երբ Windows 8-ում հայտնվել է «Համակարգչի պարամետրեր» հավելվածը՝ ստեղծված սենսորային սարքավորումների համար։ ՄԻևնույն ժամանակ, այս ամբողջ ընթացքում «Կառավարման վահանակը» շարունակում էր «Պարամետրեր»-ին զուգահեռ գոյություն ունենալ։

 ««Կառավարման վահանակը»-ը դեռ կա, աշխատում է, քանի որ որոշ կարգավորումներ դեռևս չեն հարմարեցվել նոր պայմաններին։ Այդուհանդերձ, խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում օգտվել «Պարամետրեր» հավելվածից»,-ասված է մշակողների տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ  «Կառավարման վահանակն» առաջին անգամ հայտնվել է 1985թ․՝ Windows 1.0-ի հետ միաժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում