Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել մոտ 100 պաղեստինցի գերիների

Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել մոտ 100 պաղեստինցի գերիների

Իսրայելը արգելել է մոտ 100 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը Գազայի հատվածում հրադադարի մասին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ բանակցությունների շրջանակներում, ինչպես նաև պնդել, որ ապագայում ազատ արձակված բանտարկյալներն անմիջապես արտաքսվեն տարածաշրջանից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

«ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ Իսրայելը վետո է դրել շուրջ 100 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման վրա, որոնց անուններն առաջարկել Է ՀԱՄԱՍ-ը»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Անանուն արևմտյան դիվանագետը և ՀԱՄԱՍ-ի երկու պաշտոնատար անձինք հստակեցնում են, որ ներկայումս համաձայնագրի ճանապարհին գլխավոր խոչընդոտը Իսրայելի դիրքորոշումն է, որի պնդմամբ՝ ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալները պետք է անհապաղ լքեն Իսրայելի, Արևմտյան ափի և Գազայի սահմանները: Ինչպես հաղորդում է գործակալությունը, բանակցություններում պաղեստինցի բանտարկյալների հարցն ավելի վաղ այդքան սուր դրված չէր:

Ինչպես նշում է գործակալության զրուցակիցներից մեկը, ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից առաջարկված գործարքի պայմանները, հիմնականում իսրայելական կողմի նման դիրքորոշման պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում