Meta-ն պնդում է՝ իրանցի հաքերները փորձել են ջարդել ամերիկացի պաշտոնյաների օգտահաշիվները
Նմանատիպ
Meta ընկերությունը հետքեր է հայտնաբերել, ըստ որոնց՝ իրանցի հաքերները փորձել են ջարդել Ջո Բայդենի և նախկին նախագահ Թրամփի հետ կապ ունեցող ամերիկացի պաշտոնյաների WhatsApp-ի օգտահաշիվները։ Այդ մասին հրապարակվել է ընկերության կայքում։
«Ուսումնասիրելով օգտատերերի դիմումները, մեր անվտանգության ծառայություններն արգելափակել են WhatsApp-ի մի շարք օգտահաշիվներ, որոնք ներկայացել են որպես տեխնոլոգիական ընկերությունների աջակցման ծառայություններ»,-ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ հետաքննության ընթացքում կապ է նկատվել իրանցի հաքերների՝ APT24 խմբի հետ, որը, ընկերության պնդմամբ, զբաղվում է ֆիշինգով՝ թիրախում ունենալով քաղաքական գործիչներին ու դիվանագետներին։
Ինչպես ասված է հայտարարության մեջ, հաքերային հարձակումն ուղղված է եղել Իսրայելում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում գտնվող առանձին դեմքերի դեմ, բայց հարձակման տակ գտնված օգտահաշիվները չեն ջարդվել։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին ամերիկյան հետախուզական ծառայությունները պնդել են, թե, իբր, Իրանը փորձել է միջամտել ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրարշավին՝ կիբեռհարձակումներ գործելով թեկնածուների նախընտրական շտաբերի վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում