Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել․ տասնյակից ավել տուժածներ կան

Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել․ տասնյակից ավել տուժածներ կան

Թուրքիայի հարավում 35 ուղևորով ավտոբուս է կողաշրջվել։ Ինչպես գրում է Milliyet-ը, ավտոբուսն ուղևորվել էր Իսպարտայից դեպի Անթալիա։

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 02։15-ի հատվածում, Բուրդուր քաղաքի մոտ։ Ուղևորատար ավտոբուսում 37 մարդ է եղել՝ ներառյալ վարորդն ու նրա օգնականը։

Համաձայն աղբյուրի՝ ավտոբուսը չի կարողացել շրջադարձ կատարել ու կողաշրջվել է, ինչի հետևանքով 13 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել․ նրանցից 8-ը հոսպիտալացվել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում