Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին Ֆրանսիայում ձերբակալել են
Նմանատիպ
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է Փարիզի արվարձանների Լե Բուրժե օդանավակայանում։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ նա ձերբակալվել է շաբաթ երեկոյան, մասնավոր ինքնաթիռից դուրս գալու ժամանակ, երբ վերադառնալիս է եղել Ադրբեջանից։
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դուրովը, որը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է տեղի ոստիկանության կողմից հետախուզվողների ցուցակում։ Նախաքննության հիման վրա ոստիկանությունը համապատասխան հարցումով դիմել է հանրապետության անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձեռնարկատերը կալանավորվել է։ Ըստ լրատվամիջոցների՝ ֆրանսիական արդարադատությունը կարծում է, որ մի շարք պատճառներ, այդ թվում՝ Telegram-ի՝ իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելը, «Դուրովին ստիպում են ներգրավվել մի շարք հանցագործությունների մեջ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում