Լեհաստանն օդ է բարձրացրել ռազմական ինքնաթիռները

Լեհաստանն օդ է բարձրացրել ռազմական ինքնաթիռները

Լեհաստանը և նրա դաշնակիցներն օդ են բարձրացրել ռազմական ինքնաթիռները։ Վարշավայի պնդմամբ՝ դրա պատճառը ռուսական ավիացիայի ակտիվությունն է։ Այդ մասին ասված է Լեհաստանի ԶՈՒ հրամանատարության տարածած հայտարարության մեջ։

«Վաղ առավոտից ռուսական ավիացիայի ինտենսիվ ակտիվություն է նկատվում՝ այդ թվում Ուկրաինայի արևմուտքում գտնվող օբյեկտների ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ։

Համաձայն իրենց տվյալների՝ օդ են բարձրացել նաև ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռները։ ՌԴ ՊՆ-ն պարբերաբար հայտարարում է, որ ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքներն իրականացվում են օդային տարածքի օգտագործման մասին միջազգային իրավունքի խիստ պահպանմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում