Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովի ու Էնգելսի բնակելի շենքերը

Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովի ու Էնգելսի բնակելի շենքերը

Այսօր առավոտյան ուկրաինական անօդաչու սարքեր են  մխրճվել Սարատովի և Էնգելսի բազմաբանակարան շենքերը․ գրոհի տակ է հայտնվել հատկապես Էնգելսի ավիաբազան։ ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սարատովում մի քանի բնակիչ մարմնական վնասվածքներ են ստացել, մեկի վիճակը բշիշկները գնահատել են ծանր։ Այդ մասին, BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, հայտնել է Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը։

Սարատովում ԱԹՍ-ն մխրճվել է 37 հարկանի Volga Sky բնակելի համալիրի մեջ:

«Բնակիչները տարհանվել են մասնագետների կողմից, տեղում աշխատում են փրկարարները»,-ասել է նահանգապետը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օգոստոսի 26-ին ՀՕՊ համակարգերը որսացել են ուկրաինական անօդաչուները։

Համաձայն գերատեսչության հայտարարության՝ ինն անօդաչու խփվել են Սարատովի մարզում, երեքը՝ Կուրսկում, երկուական՝ Բրյանսկում, Բելգորոդում և Տուլայում, մեկական՝ Օրլովի ու Ռյազանի մարզերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում