Ընտրություններում հաղթելու դեպքում Թրամփը Մասկին տեսնում է խորհրդականի պաշտոնում

Ընտրություններում  հաղթելու դեպքում Թրամփը Մասկին տեսնում է խորհրդականի պաշտոնում

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում իր հաղթանակի դեպքում Իլոն Մասկը կարող է դառնալ իր խորհրդականը՝ արհեստական բանականության հարցերով։ Այդ մասին Թրամփն ասել է The Shawn Ryan Show փոդքասթի ժամանակ։

«Մարսկը խոշոր ընկերություններ է ղեկավարում, դրա համար էլ կարծում եմ, որ չի կարող կառավարության կազմի մեջ մտնել։ Իհարկե, ես նրան պաշտոն կառաջարկեի  վարչակարգում, բայց չգիտեմ, թե նա ինչպես կհասցնի՝ հաշվի առնելով իր զբաղվածությունը»,-ասել է նա։

Մասկը, Թրամփի խոսքով, կցանկանար ինչ-որ ձևով «մասնակից լինել կառավարության աշխատանքին» և զբաղվել ծախսերի օպտիմալացմամբ։

Նա նաև շեշտել է, որ հրաշալի հարաբերություններ ունի Մասկի հետ և շատ կցանկանար նրան տեսնել նաև խորհրդականի պաշտոնում։

Այդ մասին Թրամփն ավելի վաղ հայտարարել էր նաև  Reuters-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 5-ին։  Դեմոկրատների թեկնածուն կլինի Քամալա Հարիսը, իսկ հանրապետականներինը՝ Թրամփը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում