Սամվել Բաբայանը իրեն պատկերացնում է ՀՀ տեղահանված արցախցիների առաջնորդ․ «Ժողովուրդ»
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի քաղաքական ախորժակը կրկին բացվել է. Հայաստանում նա ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս Արցախի պատգամավորներին առաջարկել է ստեղծել հատուկ կոմիտե ու ոչ բաց տեքստով ակնարկել է, որ իրեն է պատկերացնում այդ նորաստեղծ կոմիտեի նախագահի պաշտոնում։ Սամվել Բաբայանը արցախցի պաշտոնյաներին ու քաղաքացիներին առաջարկել է համախմբվել իր շուրջ ու մեկ ճակատով հանդես գալ 2026-ին սպասվող հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ։ Նա նաեւ հավաստիացրել է, թե ինքը գիտի բոլոր խնդիրների լուծումները, եւ իր շուրջ կոնսոլիդացիայի դեպքում՝ կարող է շատ հարցեր լուծել։
Այլ կերպ ասած՝ Սամվել Բաբայանը իրեն պատկերացնում է Հայաստանում տեղահանված արցախցիների առաջնորդ։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արցախցի պատգամավորները հայտնեցին, որ Բաբայանի առաջարկը մերժվել է արցախցի շատ պատգամավորների կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Արցախի Հանրապետության ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի հետ, ով Սամվել Բաբայանի մտերիմներից է. վերջինս նախ վրդովվեց մեր հնչեցրած հարցից, հետո վստահեցրեց՝ Սամվել Բաբայանի կողմից արված կոմիտե ստեղծելու առաջարկը կապ չունի ընտրությունների հետ, պարզապես տեղահանված արցախցիների խնդիրների լուծման նպատակով է առաջարկվել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում