Արդյո՞ք Բայդենն է կառավարում ԱՄՆ-ն․ ամերիկացիները կասկածում են
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արձակուրդում է, բայց չի հրաժարվում երկիրը ղեկավարելուց: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
«Նախագահն արձակուրդում է, բայց երբեք չի կարելի անջատվել նման աշխատանքից, նա չի էլ փորձում»,-լրագրողներին ասել Է Քիրբին:
Ինչպես հայտարարել Է նա, Բայդենը, գտնվելով արձակուրդում, կհանդիպի համաշխարհային առաջնորդների հետ, ինչպես նաև կշարունակի կատարել իր պարտականությունները:
Հիշեցնենք, որ անցած երկուշաբթի Չիկագոյում դեմոկրատների համագումարում ելույթից հետո Բայդենը մեկնել է Սանտա Բարբարա, որտեղ մնացել է մինչև կիրակի, այժմ նա գտնվում է Դելավեր նահանգի իր ծովափնյա նստավայրում:
Կասկածներն այն մասին, որ Բայդենը շարունակում է ղեկավարել երկիրը, նոր թափով սկսեցին հնչել այն բանից հետո, երբ նա հայտարարեց պաշտոնի համար պայքարից դուրս գալու մասին։ Հայտարարությունից հետո հանրային միջոցառումների թիվը զգալիորեն նվազեց, իսկ հանգստյան օրերը շատացան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում