Իշխանության ներկայացուցիչները զբաղված են մատաղ սերնդի ուղեղը «լվանալով»․ «Հրապարակ»
28/08/2024 09:06
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանության ներկայացուցիչները ոչ միայն մարզեր են գնում, հանդիպում մարդկանց հետ, ֆեստիվառներ կազմակերպում, որ ռեյտինգ բարձրացնեն, այլեւ զբաղված են մատաղ սերնդի ուղեղը «լվանալով»:
Օրեր առաջ դպրոցներից մեկի 4-րդ դասարանի աշակերտներն էին այցելել Նիկոլ Փաշինյանին, եւ նա երեխաներին ներքաշել էր քաղաքական խոսակցության մեջ, իր վայ-սահմանազատման սպիտակ սյունը ձեռքն առած` ճառ էր ասում: Նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է այցելել ԱԺ Ամառային դպրոցի սաներին, երեկ էլ՝ ԿԸՀ նախագահ, «մեծ սահմանադրագետ» Վահագն Հովակիմյանը: Սիմոնյանը ներկայացրել է «քաղաքական գործիչների կերպարի առանձնահատկությունները», իսկ Հովակիմյանը` ընտրությունների նրբությունները:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում