Ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտի մարզպետի ու օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբոր տղու միջև

Ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտի մարզպետի ու օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբոր տղու միջև

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ ժամանել են Արագածոտնի մարզի Օշական գյուղ։ Այս մասին հայտնում է Shamshyan․com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, երեկ՝ օգոստոսի 26-ին, Աշտարակ քաղաքում հայտնի Նվոյին պատկանող «Wine Corner Ashtarak»-ում տեղի է ունեցել «Hayat Project»-ի համերգը, որին ներկա է եղել նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Ներկա է եղել նաև օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկը, որը վիճաբանության մեջ է մտել մարզպետի հետ, ինչն էլ վերածվել է քաշքշուկի։

Ըսռ տեղեկությունների՝ համերգից հետո Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկը պատվիրել է «вот такая доля воровская» երգը։ Մարզպետն ընդդիմացել է, ասելով․ «Ես այստեղ, դու ինչ որ գողական երգ ես պատվիրում։ Ես կգնամ, նոր դու քո երգը կպատվիրես»։

Այն դուր չի եկել Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկին ու սկսվել է լեզվակռիվ, քաշքշոց, անգամ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում