Doing Business-ի վարկանիշով Հայաստանը 45-րդ տեղում է

Համաշխարհային բանկը հրապարակել է Doing Business-ի 12-րդ վարկանիշը, որն ընդգրկում է 189 երկիր ու տարածք:

Վարկանիշային աղյուսակը կազմված է 10 ցուցանիշների հիման վրա՝ ձեռնարկությունների գրանցում, շինարարական թույլտվությունների ստացում, միացում էլեկտրական ցանցերին, սեփականության գրանցում, վարկերի ստացում, փոքրամասնություն կազմող բաժնետերերի պաշտպանություն, հարկահավաքություն, միջազգային առևտուր, պայմանագրերի կատարման ապահովում, անվճարունակության թույլտվություն:

Հայաստանն ընդհանուր ցուցակում 45-րդն է՝ բարելավելով դիրքը 4 կետով նախորդ տարվա համեմատ: Բիզնեսի գրանցման պարզությամբ Հայաստանը 4-րդ տեղում է՝ բարելավելով դիրքը 1 կետով, շինարարության թույլտվություն ստանալու ցուցանիշով 81-րդն է (+1հորիզոնական), էլցանցերին միանալու դյուրությամբ՝ 131-ն է (+ 1 հորիզոնական), միջազգային առևտրի հեշտության առումով՝ 110-ը (+14 հորիզոնական), հարկային վարչարարության որակով՝ 41-ը՝ (+32 հորիզոնական):

Առանձին ցուցանիշներով Հայաստանն անկում է գրանցել՝ վարկերի տրամադրում` 36-ը (-6 հորիզոնական), մինորիտար ներդրողների պաշտպանվածություն՝ 49-ը (-1 հորիզոնական): Սեփականության գրանցման պարզությամբ Հայաստանը պահպանել է 7-րդ տեղն աշխարհում:

Վրաստանը 15-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 80-րդ հորիզոնականներում: Գործարար միջավայրի բարելավման գործում ամենամեծ ատաջընթացն արձանագրել են Տաջիկստանը, Բենինը, Կոնգոն, Սենեգալը, Տրինիդադն ու Տոբակոն, Ադրբեջանը, Իռլանդիան ու ՄԱԷ-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում