Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է․ Նիկոլ Փաշինյան
28/08/2024 12:06
Նմանատիպ
Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է: Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ մարզական կյանքի հանրապետական կենտրոն:
Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով եւ ձեւաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք»,-գրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում