Էմանուել Մակրոնը Դուրովին առաջարկել է Telegram-ի գրասենյակը տեղափոխել Փարիզ
Նմանատիպ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռևս 2018 թվականին Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին առաջարկել էր ընկերության շտաբ-բնակարանը տեղափոխել Փարիզ։ Այդ մասին հիշեցնում է The Wall Street Journal-ը։
Հաղորդվում է, որ բիզնեսմենի ու քաղաքագետի զրույցը տեղի է ունեցել ճաշի ժամանակ, ինչի մասին, սակայն, լայն հանրությունը տեղյակ չի եղել։
Պարբերականի տվյալներով՝ Դուրովը հրաժարվել էր գլխամասային գրասենյակը տեղափոխել Ֆրանսիա, բայց բարձրացրել էր Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու հարցը։ Նշվում է նաև, որ ԱՄԷ-ում, որտեղ տեղակայված է այժմ Telegram-ի գլխամասային գրասենյակը, իշխանություններն արգելափակում են հավելվածով ստացվող ձայնային զանգերը՝ անվտանգության հետ կապված խնդիրներից զգուշանալով։
Հիշեցնենք, որ Դուրովին Ֆրանսիայում ձերբակալել են օգոստոսի 24-ին՝ Լե Բուրժե օդանավակայում, երբ նա Ադրբեջանից ժամանել էր Ֆրանսիա։
Ֆրանսիական ոստիկանությունը Reuters-ին հայտնել է, որ բիզնեսմենը մեղադրվում է Telegram-ում ֆինանսական ու կիբեռհանցավորության դեմ պայքարում համագործակցելուց հրաժարվելու մեջ։ Նաև հայտնել են, որ Telegram-ի հիմնադիրը գտնվում է խարդախության ու կիբեռհանցագործության դեմ պայքարի ազգային վարչության հսկողության տակ։
Ֆրանսիայի դատախազությունը նաև հայտնել է, որ Դուրովը հարցաքննվում է 12 հանցագործությունների մեջ մեղադրվող «անհայտ անձ»-ի հետ ունեցած կապի գործի շրջանակում։ Այդ գործը բաղվել է հուլիսի 8-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում