Իրանը պետք է արագորեն լծվի արհեստական բանականության զարգացմանը․ Այաթոլլա Խամենեի
Նմանատիպ
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել հնարավորիս շուտ սկսել աշխատել արհեստական բանականության զարգացման ուղղությամբ։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
«Արհեստական բանականությանը տիրապետելն առավելություն չէ։ Այդ տեխնոլոգիան ունի բազմաթիվ շերտեր և դրանք պետք է յուրացնել։ Այսօր արհեստական բանականությունը զարգանում է աննկարագրելի արագությամբ, ու մենք պետք է այդ տեխնոլոգիան խորությամբ յուրացնենք, մեր երկրում զարգացնենք դրա տարբեր ուղղությունները»,-նախագահի ու կառավարության անդամների հետ հանդիպմանն ասել է Խամենեին։
Կիբեռտարածությունը, ինչպես նշել է Խամենեին, նոր աշխարհ է, որը այսօրվա իրականությունն է և ոչ թե ուղղակի վիրտուալ տարածք։ Իրանի հոգևոր առաջնորդը շեշտել է, որ կիբեռտարածքում օրենքի գերիշխանությունը շատ կարևոր է։
«Կիբեռտարածքը պետք է երկրում օրինականացված լինի։ Եթե մենք կարողանանք ունենալ օրինական կառավարում այդ տարածությունում, ապա այն երկրի համար կդառնա հնարավորությունների դաշտ, այլապես վտանգի տակ կհայտնվի»,-ընդգծել է Խամենեին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում