Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի եղբոր նկատմամբ հայտարարվել է հետախուզում
28/08/2024 15:54
Նմանատիպ
Ֆրանսիան Պավել Դուրովի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։
Ֆրանսիայի իշխանությունները Պավել Դուրովի և նրա եղբոր՝ Նիկոլայի ձերբակալության օրդեր են տվել դեռևս 2024 թվականի մարտին։ Ներկայումս Պավելը ձերբակալված է, իսկ եղբոր նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նշում է պարբերականը։
Հիշեցնենք, որ Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզում, երբ նա իր սեփական ինքնաթիռով Ադրբեջանից ժամանել էր Ֆրանսիա։
Ֆրանսիայի իրավապահ մարմինները կասկածում են, որ Դուրովը ներգրավված է «թմրանյութերի շրջանառության, երեխաների դեմ հանցագործությունների և խարդախության» մեջ՝ Telegram-ում «մոդերացիայի և օրենքի ներկայացուցիչների հետ համագործակցության բացակայության» պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում