Telegram-ի հիմնադրին զրկել են ծնողական իրավունքներից
Նմանատիպ
Շվեյցարական դատարանը որոշել է Պավել Դուրովին զրկել ծնողական իրավունքներից։ Այդ մասին Ինստագրամի իր էջում գրել է երեխաների մայրը՝ Իրինա Բոլգարը։
Բոլգարը նշել է, որ երեխաների ու մեծահասակների պաշտպանությամբ զբաղվող դատարանը հետաքննությունից հետո որոշել է ռուս միլիարդատեր, Telegram-ի հիմնադիր Դուրովին զրկել ծնողական իրավունքներից։ Խնամակալության մարմինները, ըստ Բոլգարի գրածի, բազմիցս փորձել են կապի դուրս գալ Դուրովի հետ, բայց նա անտեսել է բոլոր այդ փորձերը։
Բոլգարը նաև հայտնել է, որ հայց է ներկայացրել դատարան՝ 2022թ․ վերջին իրեն վերջնագիր ներկայացնելու կապակցությամբ, որով պահանջում էր նրանից՝ տեղափոխվել ԱՄԷ։ Նա նաև նշել է, որ այդ պահից իրենց հարաբերությունները խզվել են ու այլևս հետ չի կանչել իրեն՝ միասին ապրելու։ Դրանից հետո, կնոջ խոսքով, Դուրովը բոլոր հաշիվների վրա արգելանք է դրել, որ ինքը հասանելիություն չունենա։
Դուրովի երեխաների մայրը նաև կարծիք է հայտնել, որ վերջնագրով փորձել է բարդացնել իր՝ եվրոպական դատարան դիմելը, ինչի մտադրություն ինքն ուներ՝ իր ու երեխաների իրավունքները պաշտպանելու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում