Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին
Նմանատիպ
Երևանում оգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16մ/վ արագությամբ։
Մարզերում օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 30-ին երեկոյան ժամերին, 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ:
Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում