Դաժան երազ․ «Հրապարակ»
31/08/2024 09:08
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն էր, նա 64-ամյակը դիմավորեց Բաքվի բանտում: Ամենադաժան մղձավանջային երազում անգամ հնարավոր չէր սա պատկերացնել, սակայն հանրային բոլոր փորձերը, միջազգային եւ տեղական կառույցների ջանքերը՝ գերիների ազատ արձակման ուղղությամբ, արդյունք չեն տալիս: ՀՀ իշխանությունը շարունակում է բանակցել Ադրբեջանի կառավարության հետ` որպես նախապայման չդնելով գերիների ազատ արձակման հարցը: Եվ դա ավելի է լկտիացնում մեր թշնամուն` երեկ Ալիեւի օգնական Հաջիեւը հայտարարել էր, թե «արեւմտյան քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները հայկական լոբբիի փողերով կոչ են անում՝ ազատ արձակել «ռազմական հանցագործներին»»։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում