ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել. Լավրով

ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել. Լավրով

ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանը:

Նրա փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ կետը ներառված է:

«Սկզբում Հայաստանի իշխանությունները հրաժարվեցին ավտոմոբիլային ճանապարհից և պնդեցին, որ միայն երկաթուղային լինի: Հետո հայտարարեցին, որ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու ճանապարհի անվտանգության ապահովմանը, թեկուզ դա սևով սպիտակին գրված է նոյեմբերի 9-ի հայտարարությունում», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը հավելել է, որ ըստ հայտարարության՝ ՌԴ-ն պետք է խորհրդատվական աջակցություն ցուցաբերեր հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին, սակայն Հայաստանը դա ևս չի ցանկանում:

«Բայց միևնույն ժամանակ ձգտում է այդ գործընթացում ներգրավել Արևմուտքին, մանսավորապես, ԱՄՆ-ին, ԵՄ-ին և Ֆրանսիային: Դա նրանց ընտրությունն է, բայց պետք է նախևառաջ պայմանավորվել Ադրբեջանի հետ: Այլ տարբերակ չկա», – նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում