Թուրքիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել

Թուրքիան ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել

Թուրքիայի իշխանությունները ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ են ներկայացրել։ Այդ մասին հաղորդում է  Bloomberg պարբերականը։

Ինչպես նշում է գործակալությունը, այդ կերպ Թուրքիան ձգտում է մեծացնել իր ազդեցությունն աշխարհում և ընդլայնել կապերը զարգացող երկրների հետ։

Աղբյուրը նշում է, որ ԲՐԻԿՍ-ի հանդեպ Թուրքիայի հետաքրքրությունը կապված է ԵՄ մտնելու խոչընդոտների հետ։ 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ենթադրում է, որ Արևմուտքը կորցնում է իր դիրքերը՝ որպես աշխարհաքաղաքական կենտրոն, ուստի և հետաքրքրված է բազմաբևեռ աշխարհի տարբեր խաղացողների հետ հարաբերություններ զարգացնելով։ Համաձայն Bloomberg-ի՝ Թուրքիայի հայտը կարող է քննարկվել ԲՐԻԿՍ-ի հաջորդ նստաշրջանին, որը պետք է անցկացվի հոկտեմբերի 22-24-ը։

ԲՐԻԿՍ-ը հիմնվել է 2006 թվականին՝ Բրազիլիայի, Հնդկաստանի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից։ 2011-ին միությանն է միացել նաև ՀԱՀ-ն։ 2024թ․ հունվարի 1-ին Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն և Էֆիոպիան դարձել են միության լիարժեք անդամներ։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում