Արհեստական բանականությունը՝ երկարակեցության ապահովման հնարավորություն

Արհեստական բանականությունը՝ երկարակեցության ապահովման հնարավորություն

Արհեստական բանականությունը նոր ազդակ է հաղորդել երկարակեցության և առողջ ծերության մասին գիտությանը։ Այդ մասին РИАМО-ի հետ զրույցում ասել է բժիշկ Օլգա Պուչկովան։ Նրա խոսքով՝ մեքենայական ուսուցման ալգորիթմները թույլ են տալիս վերլուծել գեների մասին մեծ տվյալները, կենսակերպը և պացիենտների բժշկական պատմությունները՝ մատնանշելով կյանքի տևողության վրա ազդող գործոնները։

Այսօր արհեստական բանականությունն ի վիճակի է առկա տվյալների հիման վրա կանխատեսել և մոդելավորել փոխազդեցությունը՝  բարդ կենսաբանական գործընթացների մասին կարևոր գիտելիքներ բացահայտելով»,-ասել է բժիշկը։

Նա նաև ավելացրել է, որ առաջիկայում կստեղծվի ալգորիթմ, որն ընդունակ է վերլուծել վտանգավոր հիվանդությունների զարգացման հավանականությունը և ազդարարել բժշկին՝ հիվանդին ստուգման կանչելու անհրաժեշտության մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում