Գլոբալ տաքացման հետևանքով ԱՄՆ-ում կամուրջները կարող են մասսայաբար փլուզվել․ The New York Times
Նմանատիպ
Մոլորակի գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել ամերիկյան կամուրջների զանգվածային փլուզմանը։ Այդ մասին ահազանգում է The New York Times-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ աննախադեպ շոգն ու չափից շատ ջրհեղեղները, որոնք առաջ են բերել կլիմայական զգալի փոփոխություններ, կարագացնen ԱՄՆ-ում կառուցված կամուրջների փլուզումը։
«Այնքան կտաքանա եղանակը, որ այդ կամուրջները խաղալիք տնակների պես կփլվեն»,-լրատվամիջոցը փոխանցում է Կոլորադոյի համալսարանի պրոֆեսոր Պոլ Չինովսկու խոսքը։
«Նյութերը, որոնցով կառուցված են այդ կամուրջները, պարզվում է՝ նախատեսված չեն ջերմաստիճանային նման վայրիվերումների համար»,-գրում է The New York Times-ը։
Պարբերականը նկատում է, որ մինչև 1960-ական թվականները կառուցված ամերիկյան կամուրջների մի մասը վերանորոգման կարիք ունեին դեռ նախքան կլիմայական կտրուկ փոփոխությունները։ Հետազոտությունների արդյունքում, ինչպես գրում է պարբերականը, գլոբալ տաքացման հետևանքով մինչև 2050թ․ պողպատից հավաքված ամերիկյան կամուրջների մեկ քառորդը կփլվեն։
The New York Times-ի տվյալներով՝ 2024թ․ օդի ջերմաստիճանն ԱՄՆ-ում ռեկորդային աճ է գրանցել, ինչի հետևանքով երկրի ենթակառուցվածքների զգալի մասը տուժել են՝ այդ թվում մասամբ փլուզվել է Նյու Յորքի հայտնի կամուրջներից մեկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում