Իզմիրում բողոքի ակցիաներ են․ թուրքերը պահանջում են ամերիկացի զինվորականների հեռացումը

Իզմիրում բողոքի ակցիաներ են․ թուրքերը պահանջում են ամերիկացի զինվորականների հեռացումը

Թուրքիայի քաղաքացիները Իզմիրի փողոցներ են դուրս եկել՝ ընդդեմ նավահանգիստ մուտք գործած ամերիկյան ռազմանավերի։ Ինչպես հաղորդում են տելեգրամյան ալիքները, ցուցարարաները պահանջում են, որ նրանք լքեն Իզմիրը։ 

«Թող յանկիները հեռանան Իզմիրի փողոցներից, հանեն գրողի տարած «USS Wasp» նավը հանեն մեր նավահանգստից»,-պահանջում են թուրք ցուցարարները։

Ամերիկացիների հանդեպ դժգոհությունը թուրքերի մոտ աստիճանաբար է աճել՝ պայմանավորված ամերիկյան կողմի՝Իսրայելին ցուցաբերվող աջակցությամբ։

Այսօր առավոտյան էլ մամուլը գրել է, որ Թուրքիայի Երիտասարդական միության մի խումբ անդամներ հարձակվել են ամերիկյան դեսանտային նավի զինվորների վրա, մեկի գլխին պարկ քաշել։

Միության նախագահ Կայախան Չետինը, ով գլխավորել է բողոքի ակցիան, ասել է, որ հանգիստ չեն տալու Իսրայելին պաշտպանող ամերիկացի զինվորականներին։ Միջադեպից հետո թուրքական ոստիկանությունը կալանավորել է Չետինին ու ևս 12 ցուցարարի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում