Թրամփի հաղթանակի դեպքում Մասկը համաձայնել է զբաղվել պետական ապարատի աուդիտով
Նմանատիպ
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում պատրաստ է ներգրավվել ԱՄՆ պետական նախագծերում աուդիտի հանձնաժողովի աշխատանքներում։
«Պետական ապարատում շատ անիմաստ ծախսեր են արվում, որոնք պետք է վերանան։ Ես անհամբեր սպասում եմ պետական ծրագրերում աուդիտի հանձնաժողովի աշխատանքների մեկնարկին»,-այդ մասին Մասկը գրել է X-ի իր էջում։
Հիշեցնենք, որ երկուշաբթի The Washington Post-ը գրել էր, որ Թրամփի թիմը արդեն մի քանի ամիս է՝ քննարկում է պետական ծրագրերում աուդիտ անցկացնելու հարցը։
Նոր մարմնի՝ աուդիտի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում շրջանառվում է առաջատար որևէ ձեռնարկատիրոջ անուն՝ մասնավո8ապես Մասկինը։ Վերջինս պետք է ստուգի կառավարական հաշվետվությունները և ներկայացնի ծախսերի կրճատման պլան։
Ավելի վաղ Reuters-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ Տուն վերադառնալու դեպքում կցանկանար Մասկին առաջարկել խորհրդականի կամ կառավարության անդամի պաշտոն, եթե նա դեմ չլինի։
Հուլիսին՝ Թրամփի վրա կատարված մահափորձից հետո Մասկը հրապարակայնորեն աջակցություն էր հայտնել Թրամփին՝ նախընտրական պայքարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում