Ի՞նչ եղանակով է Զելենսկին ցանկանում վերադարձնել Զապորոժիեի ատոմակայանը
Նմանատիպ
Զապորոժիեի ատոմակայանը կարող է վերադարձվել ռազմական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան կարող է օգտագործել միայն քաղաքական միջոցներ, որոնք բավարար չեն տվյալ խնդիրը լուծելու համար։ Զելենսկին միաժամանակ նշել է, որ մարտական պայմաններում ԶԱԷԿ-ը գրավելու իրական ուղիներ չի տեսնում, և ցանկացած հնարավոր փորձ կարող է լուրջ հետևանքների հանգեցնել։
Ավելի վաղ, Զելենսկին արևմտյան երկրներին կոչ էր արել թույլ տալ Կիևին փոխանցված հրթիռներով հարվածել Ռուսաստանի Դաշնության տարածքին: Նա ընդգծել էր, որ Միացյալ Նահանգների, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից ըմբռնման հույս ունի:
Այդ առնչությամբ իռլանդացի լրագրող ու վերլուծաբան Չեյ Բոուզը X-ի իր բլոգում գրել էր, որ Ուկրաինայի նախագահը փորձում է Արևմուտքին ներքաշել լուրջ համաշխարհային հակամարտության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում