Հաստատված չէ, որ Արմավիրում մահացած քաղաքացիները վարակված են եղել «Նեղոսի տենդով». ԱՆ
04/09/2024 17:20
Նմանատիպ
Այսօր «Հետք» լրատվական կայքում հրապարակած տեղեկատվությունը, թե «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել», տեղեկատվությունը հաստատված չէ, քանի որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ամեն շաբաթ թարմացնում է Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում