Երևանի թիվ 48 մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակն ազատվել է աշխատանքից
Նմանատիպ
Երևանի թիվ 48 մանկապարտեզի դաստիարակը, որը, ըստ ծնողի, բռնություն է կիրառել իր երեխայի նկատմամբ, ազատման դիմում է գրել։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ առերեւույթ բռնության ենթարկվել էր հատուկ խնամքի կարիք ունեցող երեխա։
«Փաստինֆո»-ի հրապարակման հետքերով քաղաքային իշխանությունն ուսումնասիրություն է սկսվել։ Համենայն դեպս, Երևանի քաղաքապետարանից «Փաստինֆոյին» հայտնել էին, միջադեպը ուսումնասիրվում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության կողմից։ Ու մինչ ուսումնասիրությունը կավարտվեր՝ դաստիարակն աշխատանքից ազատվել է։
«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ պաշտոնապես նա չի ընդունել երեխայի մոր մեղադրանքները ու գրավոր ներկայացված բացատրագրում հերքել է դրանք, բայցեւ ազատման դիմում գրել։
Հիշեցնենք, որ «Փաստինֆո» ահազանգած Մաշա Մաթևոսյանը լուսանկարներ էր տրամադրել, ու պնդում էր, որ դաստիարակ Սերինե Հակոբյանը բռնություն է կիրառել իր հատուկ խնամքի կարիք ունեցող 3 տարեկան երեխայի նկատմամբ։
Մանկապարտեզի տնօրեն Մարինա Ամիրյանը երեխայի վրա վնասվածքների առկայությունը պատճառաբանել էր ինքնավնասման հետեւանք՝ նշելով, որ երեխան վնասվել է մահճակալից իջնելիս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում