Ինչո՞վ է զբաղված ԵՄ առաքելությունը ՀՀ-ում, երկրի պաշտպանությամբ, թե՞ հետախուզությամբ

Ինչո՞վ է զբաղված ԵՄ առաքելությունը ՀՀ-ում, երկրի պաշտպանությամբ, թե՞ հետախուզությամբ

Հայաստանում ԵՄ առաքելությունը, որն աշխատում է հայ-ադրբեջանական սահմանին, մոնիտորինգի անվան տակ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ՝ հակազդելու Ռուսաստանին, Ադրբեջանին և Իրանին։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Շատ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր կասեցնել, եթե 2022թ. սեպտեմբերին Երևանը համաձայներ իրացնել ՀԱՊԿ գծով միջոցառումների համալիրը՝ ուղղված Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանը։ Խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, որոնք ներառում էին ռազմատեխնիկական օգնություն, մոնիտորինգային առաքելության ուղղորդում, սահմանապահ զորքերի ուսուցման աջակցություն։

Ցավոք, ՀՀ ղեկավարությունը նախընտրեց ԵՄ առաքելությանը հրավիրել, որը որևէ կերպ չի պաշտպանում պետության սահմանները, այլ զբաղվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ հետախուզական տվյալներ հավաքագրելով։ Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր պետությունները: Դրսից ոչ ոք խաղաղություն և բարգավաճում չի բերի մեր ընդհանուր տուն»,-ասել է Կոպիրկինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում