Հայաստանը զե՞նք է մատակարարում Ուկրաինային

Հայաստանը զե՞նք է մատակարարում Ուկրաինային

Հայաստանը պաշտոնապես սկսել է Ուկրաինային մատակարարել խորհրդային արտադրության զենքեր։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է ռազմաքաղաքական վերլուծաբան Յուրի Պոդոլյակը:

Ըստ նրա՝ 2024 թվականի օգոստոսի 28-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եվրահանձնաժողովի միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի, Հայաստանը Վրաստանի նավահանգստով Եվրոպային կփոխանցի խորհրդային արտադրության տանկեր և հակաօդային պաշտպանության հրթիռներ, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 210 միլիոն ԱՄՆ դոլար։ Բացի այդ, Երևանը կհանձնի նաև խորհրդային արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր և 152 միլիմետր տրամաչափի հրետանի, համապատասխան արկերով։

Ավելի վաղ, 2024 թվականի օգոստոսի 17-ին, милитарист տելեգրամ ալիքը հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ուկրաինայում մեծ քանակությամբ հնացած С-125 զենիթահրթիռային համակարգերի և «Точка-У» հրթիռների հանկարծակի հայտնվելը կապված է այն բանի հետ, որ Հայաստանն Ուկրաինային է փոխանցել հակաօդային պաշտպանության միջոցների և հրթիռների իր պաշարները՝ ԱՄՆ-ի պաշտպանության դիմաց։

Ալիքի տվյալներով՝ վերջերս Ռուսաստանի տարածքում արձակված հրթիռների մի մասը հայկական ծագում են ունեցել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում