Դուբայում կկառուցվի բարձրությամբ երկրորդ երկնաքերն աշխարհում
Նմանատիպ
Դուբայում կկառուցվի աշխարհում բարձրությամբ երկրորդ երկնաքերը․ այն իր բարձրությամբ կզիջի միայն Բուրջ-Խալիֆին, բայց կգերազանցի Կուալա-Լումպուրում գտնվող Մերդեկա աշտարակին։ Այդ մասին, РБК-ի փոխանցմամբ, հայտնել է կառուցապատող ընկերությունը՝ Azizi Developments-ը։
Աշտարակը կկոչվի Բուրջ-Ազիզի, իսկ բարձրությունը կլինի 725 մետր։ Շինարարության վրա, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2027 թվականին։
Կառուցապատող ընկերությունը նախագծի մասին ազդարարել է դեռևս այս տարվա հունվարին, բայց հստակ բարձրությունը չի նշել։ Եթե այն կյանքի կոչվի, ապա աշխարհում երկու ամենաբարձր երկնաքերները կլինեն Դուբայում։
Համաձայն նախագծի՝ աշտարակի դիզայնը ուղղանկյունաձև կլինի և որքան բարձրանա՝ կնեղանա։ Շինության ֆասադն ամբողջությամբ հայելապատ կլինի։
Բուրջ-Ազիզիում նախատեսվում է տեղակայել առևտրի կենտրոն, յոթաստղանի հյուրանոցներ, պենտհաուսներ և այլն։ Շենքի մի մասում էլ կլինեն հանրային սննդի կետեր և այլ ծառայություններ։
Նշենք, որ աշխարհի ամենաբարձր երկնաքերի՝ 163 հարկանի Բուրջ-Խալիֆի բարձրությունը 828 մետր է․ այն կառուցվել է 2004-2010թթ․ Դուբայում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում