Այսօր Մայր Թերեզայի հիշատակի օրն է
Նմանատիպ
1997 թվականի սեպտեմբերի 5-ին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում մահացել է Մայր Թերեզան՝ Ագնես Գոնջե Բոյաջիուն։
Նա ծնվել է 1910 թվականի օգոստոսի 26-ին Սկոպյե քաղաքում (այժմյան Հյուսիսային Մակեդոնիայում)՝ ալբանական ընտանիքում։ Ծնողները եղել են կաթոլիկներ։
Թերեզա անունը ստացել է 1931 թվականին՝ ի պատիվ 1927 թվականին սրբադասված ֆրանսուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), որը հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ։
Մայր Թերեզան կաթոլիկ միանձնուհի էր, «Գթասրտության օրդեն»-ի հիմնադիրը։ Գրեթե ողջ կյանքի ընթացքում ծառայել է հիվանդներին և աղքատներին։
1979 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։
Մահից հետո Կաթոլիկ եկեղեցին նրան դասել է երանելիների շարքին։
«Մարդկանց հանդեպ ձեր սերը ցույց տվեք հնարավոր բոլոր վայրերում, և առաջին հերթին՝ ձեր տանը: Սեր տվեք ձեր երեխաներին, ձեր կնոջը կամ ամուսնուն, ձեր հարևաններին: Թող մարդիկ բարություն տեսնեն ձեր դեմքի վրա, ձեր աչքերում և ձեր ընկերական ողջույնի մեջ:
Մենք կարող ենք ազատվել հիվանդությունից դեղերի միջոցով, բայց միակ դեղամիջոցը միայնության, հիասթափության և անհուսության դեմ սերն է: Աշխարհում շատ մարդիկ կան, որոնք սովից մահանում են, բայց ավելի շատ են նրանք, որոնք մահանում են սիրո պակասից:
Մինչև ամեն ինչից հրաժարվելը՝ հանուն մեծ սիրո, մտածիր՝ ի՞նչ կմնա քեզ, եթե այդ սերը հրաժարվի քեզանից»:
Մայր Թերեզա
Հետևեք մեզ նաև Telegram-ում