ԱՄՆ-ն միակ երկիրն է, որն օգտվում է ուկրաինական հակամարտությունից․ Մեդվեդև
Նմանատիպ
Ամերիկացիները թքած ունեն բոլորի վրա, նրանք առավելագույն օգուտ են քաղել Ուկրաինայի հակամարտությունից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
«Մեղմ ասած, ամերիկացիներն ընդհանրապես թքած ունեն բոլորի վրա։ Նրանց համար կարևոր են միայն սեփական խնդիրները»,- ասել է Մեդվեդևը:
Նա նշել է, որ Ուկրաինայի հակամարտությունից ԱՄՆ-ն առավելագույն օգուտ է քաղել։
«Կեցցեն ամերիկացիները, նրանք վաստակել են այն ամենը, ինչ հնարավոր էր։ Նրանք նվաստացրել են Եվրոպան, նրանք, այսպես ասած, իրենց մոտ են կենտրոնացրել ողջ արտադրությունը։ Նրանք ոչինչ չեն կորցրել, իսկ մյուսները կորցրել են ամեն ինչ։ Այնպես որ, նրանք, ինչպես միշտ, պատերազմից գումար են վաստակում, ուստի նրանց համար դա ձեռնտու է», – հավելել է Մեդվեդևը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում