Հանրային ռադիոյի նորընտիր տնօրենն անցել է Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին․ «Հրապարակ»

Հանրային ռադիոյի նորընտիր տնօրենն անցել է Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հանրային ռադիոյի նորընտիր տնօրեն, իշխանությունների սրտի թեկնածու, «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանն արդեն մի քանի շաբաթ է՝ աշխատանքի է անցել եւ անմիջապես լծվել Նիկոլ Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին։ Նա իր նախընտրելի կադրերին է առաջ բերում, «Վերնատուն» հաղորդաշարի վարող Նազելի Օհանյանին նշանակել է մշակութային բլոկի պատասխանատու, ում կոլեկտիվը համարում է ոչ այնքան կոմպետենտ մասնագետ: Մեզ ասացին, որ հրահանգել է հաղորդումներում, ռեպորտաժներում նվազեցնել ազգային-հայրենասիրական գաղափարախոսությունը։ Նորամուծություններից է նաեւ այն, որ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հաղորդումները կարող են այլեւս Ռադիոյի ցանցում չլինել, այլ կլինեն միայն կայքում․ խոսքը քրդերին եւ եզդիներին վերաբերող հաղորդումների մասին է։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում