Եվրոպայում ժողովրդագրական ճգնաժամն անխուսափելի է․ Իլոն Մասկ
06/09/2024 11:56
Նմանատիպ
Ամերիկացի բիզնեսմեն և միլիարդատեր Իլոն Մասկը համոզմունք է հայտնել, որ ԵՄ-ում ծնելիության ցածր մակարդակի պայմաններում ժողովրդագրական ճգնաժամն անխուսափելի է։
«Ծնելիության ցուցանիշները շարունակում են կտրուկ նվազել։ Ժողովրդագրական ճգնաժամն անխուսափելի է»,-X-ում գրել է Մասկը։
Մինչ այդ, Մասկը ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսին մեղադրել է նրանում, որ իր փիլիսոփայությունը ենթադրում է մարդկության վերացում։
Եվրոպայում ծնելիության ամենացածր ցուցանիշն արձանագրվել է հետևյալ երկրներում՝ Մալթա (1,08), Իսպանիա (1,16), Իտալիա (1,24), Հունաստան (1,32) և Կիպրոս (1,37):
Հետևեք մեզ նաև Telegram-ում