Լեհաստանի բարձրաստիճան ղեկավարությունը միմյանց մեղադրում է ռուսական գործակալ լինելու մեջ
Նմանատիպ
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը շարունակելու մեջ՝ վկայակոչելով ՌԴ ԱԴԾ-ի հետ համաձայնագիրը, որը Լեհաստանի նախկին կառավարությունը կնքել էր 2012 թվականին:
Ավելի վաղ, չեխական պարբերականները հայտնել էին, որ իր քրեական գործի նյութերին ծանոթանալու ընթացքում Ռուսաստանի քաղաքացի Պավել Ռուբցովը հասանելիություն է ստացել նաև գաղտնի բնույթի փաստաթղթերին: Դրանից հետո Լեհաստանի դատախազությունը պարզաբանել էր, որ երկրի քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, մեղադրյալն իրավունք ունի առանց բացառության ծանոթանալ քրեական գործի բոլոր նյութերին: Ընդ որում, գերատեսչությունում հերքել են, որ Ռուբցովին տրամադրել են պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։
«Դժվար է դա մեկնաբանել։ Գործող կանոնները թույլ են տալիս պաշտպանել Լեհաստանի անվտանգությունն ու շահերը, բացառություն անել նման իրավիճակում և նույնիսկ կասկածյալին թույլ չտալ ծանոթանալ գործի նյութերին, հատկապես, եթե դրանք փակ, գաղտնի նյութեր են: Իրավիճակը զավեշտալի է, քանի որ այն ժամանակ արդեն կասկած չկար, որ այդ պարոնը ռուսական գործակալ է», – ասել է Դուդան։
Միևնույն ժամանակ, Լեհաստանի նախագահը հիշեցրել է, որ 2012 թվականին, երբ ներկայիս վարչապետ Դոնալդ Տուսկը այն ժամանակ նույնպես ղեկավարում էր կառավարությունը, համագործակցության համաձայնագիր է կնքվել Լեհաստանի ռազմական հակահետախուզության ծառայության և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության միջև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում