Այն երազները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարբեր անվանումներով, իրականություն չեն դառնա․ Իրանի դեսպան

Այն երազները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարբեր անվանումներով, իրականություն չեն դառնա․ Իրանի դեսպան

Այն երազները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարբեր անվանումներով, այդ թվում` այսպես կոչված «միջանցքի» մասին, իրականություն չեն դառնա։ Այս մասին հայտարարել է ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ընդգծելով, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» չի կարող իրականություն դառնալ։

Դեսպանը ևս մեկ անգամ հաստատել է, որ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, ազգային ինքնիշխանությանը և անկախությանը։

«Մեր հարևանների տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն է»,- նշել է Սոբհանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում