2024 թվականի ամառը՝ պատմության մեջ ամենաշոգ տարին
Նմանատիպ
Այս տարվա հունիսից սկսած Եվրոպան բախվում է աննախադեպ եղանակային պայմանների և մարդկանց առողջության համար վտանգավոր շոգերի։ Այդ մասին ահազանգում է euronews-ը։
«2024թ․ ամառը հայտարարվել է պատմության մեջ ամենաշոգ ամառը»,- այդ մասին հաղորդում է Copernicus եվրոպական կլիմայական ծառայությունը։
Ծառայության ղեկավար Կառլո Բուոնտեմպոն նշել է՝ 2024թ․ օգոստոսը 2023-ի հետ համեմատելով՝ պարզ է դարձել, որ 2024-ի ամառն ամենաշոգը կլինի պատմության մեջ։
Copernicus-ի տվյալներով՝ հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին հյուսիսային օդերևութաբանական ամռան միջին ջերմաստիճանը կազմել է 16,8 աստիճան ցելսիուս, ինչը 2023թ․ ռեկորդը գերազանցում է 0,03 աստիճանով։
Նշվում է, որ Copernicus-ի տվյալներն ընդգրկում են 1940-ականներից սկսած պատկերը, բայց ամերիկյան, բրիտանական ու ճապոնական տվյալները, որոնք հավաքվել են դեռևս 19-րդ դարի կեսերից, ցույց են տալիս, որ վերջին տասնամյակներն ամենաշոգն էին՝ եղանակային պայմանների՝ պարբերական դարձած փոփոխություններից սկսած, այսինքն՝ մոտավորապես 120 000 տարվա կտրվածքով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում