Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Գևորգյան ճեմարանի հիմնադրման 150-ամյակի հուշադրամ
Նմանատիպ
Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը 2024 թվականի սեպտեմբերի 9-ից շրջանառության մեջ է դնում «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակ» արծաթե հուշադրամը։
Այդ մասին հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։
Հուշադրամի դիմերեսին Գևորգյան հոգևոր ճեմարանի պատկերանիշն է, ճեմարանի ուխտերգից հատված՝ «Մեծ տեսիլքի մենք զավակներ», Սուրբ Հոգու խորհրդանիշ աղավնին և խաչքարի վարդյակ:
Հուշադրամի դարձերեսին Գևորգ Դ Կաթողիկոսի դիմապատկերն է, Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքը:
Հուշադրամի էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը և Լուսինե Լալայանը։
Նշվում է, որ հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում՝ 500 օրինակով: Անվանական արժեքը 1000 դրամ է։
Հիշեցնենք, որ Գևորգյան հոգևոր ճեմարանը բացվել է 1874 թ. սեպտեմբերի 28-ին Սուրբ Էջմիածնում՝ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում