Քանի՞ միլիոն դոլար է խոստացել ԱՄՆ-ն ռուսաստանցու ձերբակալության համար
Նմանատիպ
ԱՄՆ Պետդեպարտամենտը խոստացել է մինչև 1 միլիոն դոլարի պարգևավճար այնպիսի տեղեկատվության համար, որը կհանգեցներ ռուսաստանցի Թիմ Ստիգալի ձերբակալությանը։ Վերջինս կասկածվում է ամերիկացիների անձնական և կորպորատիվ ֆինանսական տվյալների ապօրինի առևտրի մեջ:
«Պետդեպարտամենտը հայտարարում է մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլարի պարգևատրում միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի պարգևների ծրագրի շրջանակներում այն տեղեկատվության համար, որը կհանգեցնի Թիմ Վախաևիչ Ստիգալի ձերբակալությանը կամ ցանկացած երկրում մեղավոր ճանաչմանը՝ միջազգային կազմակերպված հանցագործությանը մասնակցելու, դավադրություն կազմակերպելու կամ մասնակցելու փորձի համար», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
ԱՄՆ իշխանությունները հունվարին Ստիգալին մեղադրանք էին ներկայացրել ապօրինի ստացված ֆինանսական տեղեկատվությունը վաճառելու և այդ տվյալների տերերին շանտաժի ենթարկելու փորձերի համար: Հետագայում ԱՄՆ Գաղտնի ծառայությունը Ստիգալին ներառել է ամենափնտրվող հանցագործների ցուցակում։
ԶԼՄ-ները նշում են, որ Թիմ Ստիգալը Ամին Ստիգալի հայրն է, ով, Վաշինգտոնի կարծիքով, ներգրավված է ԱՄՆ-ի և Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հաքերային հարձակումների մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում